Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է

Անչափահասին ծեծի ենթարկած  ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ։ Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել