Երկու ՀՈԱԿ-ի տնօրեն ազատվել է պաշտոնից, իսկ երկու պոլիկլինիկաներում տնօրենները կշարունակեն պաշտոնավարել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու պոլիկլինիկայի տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են, իսկ երկու կազմակերպության տնօրեն ազատվել է պաշտոնից։

Iravaban.net-ը հայտնում է, որ

-մայիսի 24-ի որոշմամբ Հրանտ Ենոքյանն ազատվել է «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից,

-մայիսի 26-ի որոշմամբ Աշոտ Ավանեսյանն ազատվել է «Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնից։ Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նույն կազմակերպության ուսումնական գծով տնօրենի տեղակալ Մարտին Հակոբյանին,

-մայիսի 26-ի որոշմամբ «Թիվ 20 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ջեննի Հովսեփյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է 2 տարի ժամկետով՝ 2023 թվականի մայիսի 26-ին մինչև 2025 թվականի մայիսի 26-ը,

-մայիսի 26-ի որոշմամբ «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անի Մաթևոսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է 2 տարի ժամկետով՝ 2023 թվականի մայիսի 26-ին մինչև 2025 թվականի մայիսի 26-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել