Մայիսի 24-ից 26-ը կայացել է Erasmus Promo EU ծրագրի ամփոփումը՝ ամառային դպրոցի ձևաչափով և միջազգային գիտաժողով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Սլովենիայից և Իտալիայից:
Միջոցառումների ընթացքում քննարկվել են ԵՄ հարևանության քաղաքականությունը, ԵՄ-Հայաստան տնտեսական հարաբերությունները, եվրաինտեգրման մարդկային ասպեկտները, երիտասարդության դերը ԵՄ-Հայաստան հարաբերություններում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը հանդես է եկել երկու զեկույցներով՝ խոսելով ԵՄ-Հայաստան իրավական ասպեկտների մասին և Հայաստանում քաղհասարակության կազմակերպությունների դերի մասին՝ եվրոպական հետազոտությունների զարգացման խթանման գործում:

