Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել