Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի 18-ին էր հայտարարել, որ հարցաքննվել է այս գործի շրջանակներում, սակայն չէր նշել, թե ինչ կարգավիճակով։

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», – ասել էր Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել