Սարսարփելի իրավիճակ է ստեղծվում 7։30-08։00 սահմաններում, երբ բոլորը շտապում են դպրոց, շները հարձակվում են անցորդների վրա, վազում մեքենաների հետևից։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում կազմակերխված «Դպրոցական ավագանու» նիստին ասաց Երևանի Հենրի Մորգենթաուի անվան հ. 126 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ խոսելով թափառող շների խնդրի մասին։
«Ամենուր կան թափառող շներ, որոնք առաջին հայացքից թվում են, թե բնության մի մասն են, գեղեցիկ, խնամված, ստերջացված, բայց չգիտենք, որ նրանք սոված են, ագրեսիվ։ Սարսարփելի իրավիճակ է ստեղծվում առավոտյան ժամը 7։30-08։00 սահմաններում, երբ բոլորը շտապում են դպրոց։ Նշեմ, որ դպրոցը գտնվում է Էստոնական փողոցի վրա։ Շները հարձակվում են անցորդների վրա, վազում մեքենաների հետևից։ Այդ ժամանակ նրանց ձեռքից մեզ փրկում է միայն զգուշությունը, եթե կարողանում ենք այն պահպանել»,-նշեց աշակերտը։
Մանրամասները՝ տեսանյութում