11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից և գիտակցության չգալով մահացել․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից:

Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել