Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառման ժամանակ քննարկվել է քաղաքային տրանսպորտը՝ մասնավորապես Նուբարաշեն վարչական շրջանում։
Թեմայի քննարկման ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ապագայուն գործելու է միասնական տոմսային համակարգ։
«Նախկին «գազելները» շատ շատ էին, շատ էին, անորակ էին։ Բոլոր տեղերից բոլոր տեղեր մի գազելով հնարավոր էր հասնել։ Հիմա մի փոքր տրամաբանությունը փոխվում է և մեկ վճարմամբ մենք հնարավորություն ենք ունենալու մեր ավտոբուսը փոխել և մասնավորապես Նուբարաշենից հասնել մեկ վայր և այդտեղ իջնել, փոխել ավտոբուսը, նստել կրկին հարմարավաետ ավտոբուս և գնալ այլ վայր ու դրա համար կրկնակի չգանձվել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում