Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատարն է։ Նախնական տվյալներով նա հավաքել է ձայների 53,41 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 46,59 տոկոս ձայն։ Այս մասին գրում է Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհրդի նախագահ Ահմետ Յեները լրագրողներին հայտնել է ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները։
Թուրքիայի ավելի քան 64,1 միլիոն քաղաքացի քվեարկել է։ Մոտ 192,000 քվեատուփ է տեղադրվել Թուրքիայի ողջ տարածքում։
Էրդողանին շնորհավորանքներ են սկսել ուղարկել տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի, Հունգարիայի և Սոմալիի առաջնորդները։