Մայիսի 24-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շերամի փողոցից կտրած-ծակած վերքերով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 26-ամյա երիտասարդի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 18-ամյա երիտասարդը նույն օրը Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով խփել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: