Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ ԱԺ-ում լարված մթնոլորտ էր: Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրեն ինչ է ասել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը․ «Հովիկ Աղազարյանն ինձ բան չի կարող ասել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելացրեց. «Հովիկ Աղազարյանն անշնորհքի պես մեջ ընկավ: Դա իրենց անդաստիարակ պահվածքն է: Էդ պահվածքի պատճառով իրենց ազգականները էս երկրում պաշտոններ են ստացել:
Հիմա ես ամեն մեկի ասածը չեմ կրկնելու․ անդաստիարակություն: Մենակ դա էր պակաս, որ դա կարողանար հայհոյել: Վեր ընկի, նստի տեղդ, ի՞նչ պետք ա ասի»: