Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքները: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստի մեկնարկի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց՝ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարո՞ւմ է ԱԺ-ում անհապաղ գնահատականներ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որոնք ըստ Մինասյանի հակապետական ու հակազգային են և ուղղակիորեն առնչվում են ՀՀ և Արցախի շահերին։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ խմբակցույթունը եթե նախաձեռնություն ներկայացնի՝ կքննարկեն․ «Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքներին, ապա ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքները»։
Մանրամասները՝ տեսանյութում։