Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասել էր․ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմն ու համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։
Այսօր` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան թեմայի վերաբերյալ հնչեցրած հարցին՝ պատասխանեց․
«Ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ դրանում, որ ներկայացրել են, այնպես որ, մտահոգվելու մեծ բան չկա»,-ասաց նա։