Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: