Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրով Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Մեկ այլ հրամանագրով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)։