Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ինքնազգացողությունը բավարար է։
Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշմանը կհրապարակվի մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին։