Հունիսի 1-ը՝ վերջնաժամետ․ անշարժ գույքի հարկի գումարի վճարումը կազմակերպությունների համար սահմանված է կիսամյակային կտրվածքով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ 2023թ.-ից սկսած՝ անշարժ գույքի հարկի գումարի վճարումը կազմակերպությունների համար սահմանված է կիսամյակային կտրվածքով՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն:

Մասնավորապես անշարժ գույքի հարկի գումարի վճարումը կազմակերպությունների համար անհրաժեշտ է կատարել առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` տույժերից խուսափելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել