Երևան քաղաքում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ին հնարավոր է, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 18-19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ին՝ նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։