Լռության ժամեր ՓՊ նախագահի ընտրություններից առաջ

Հարգելի փաստաբաններ և ՓՊ նախագահի թեկնածուներ,

ՀՀ փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հիշեցնում է, որ Պալատի կանոնադրության 13.2 կետի համաձայն քարոզչությունն ավարտվում է քվեարկությունից (ընդհանուր ժողովից) մեկ օր առաջ’ մինչև ժամը 18.00-ն:

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկությունը տեղի է ունենալու 14.09.2013 թվականին, նկատի ունենալով այն, որ թե Պալատի կայքէջում և թե այլ լրատվական կայքերում առկա քարոզչական նյութը ողջամտորեն հնարավոր չէ վերացնել (ջնջել), որոնք տեղադրված են եղել նաև հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման նպատակով, Պալատը թեկնածուներին, փաստաբաններին, լրագրողներին, ինչպես նաև՝ շահագրգիռ այլ անձանց խնդրում է, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրության հետ կապված քարոզչական նյութերն ու հրապարակումները չտեղադրել 13.09.2013 թվականին ժամը 18:00-ից հետո, ինչպես նաև զերծ մնալ այդ նյութերի վերաբերյալ մեկնաբանություններ կատարելուց:

Խնդրում ենք սոցիալական խմբերի կառավարիչներին (ադմինիստրատորներին) ՓՊ նախագահի թեկնածուների հետ կապված քարոզչական բնույթի նյութերը (այդ թվում նոր տեղադրվող մեկնաբանությունները), որոնք կտեղադրվեն 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ից հետո, ջնջել:

 

Կանխավ շնորհակալություն:

ՀՀ փաստաբանների պալատի
հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ա.Պողոսյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել