Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», – ասաց նախարարը։