Ադրբեջանին Սոթքը հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նշել է, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածքով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:

«Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել», – գրել է Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել