Ջրափրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Սևանա լճից

Մայիսի 10-ին, ժամը 11:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել