Երևան քաղաքում՝ մայիսի 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`մայիսի 10-ի կեսօրից հետո, 11-12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։