Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ: Այս մասին ասված է ԵՄ-ն Հայաստանում Ֆեյսբուքի էջում։
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- նշվում է հայտարարությունում։