Այսօր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Ենոքյանի հացադուլի եւ ջրադուլի ահազանգը ստացվել է երեկ 116 թեժ գծին: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը զանգից անմիջապես հետո մեկնել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Աշխատակազմի իրավապաշտպանների Մհեր Ենոքյանը հայտնել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, եւ այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը եւ կսպասի իր գործի հետագա զարգացումներին: