Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ մայիսի 9-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել եմ «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Զրուցել եմ նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: