Երևան քաղաքում՝ մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 13-14-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
