Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերին խառնվելու․ ԱԽ քարտուղարը՝ «Նեմեսիս» հուշարձանի մասին

Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման կոչերին՝ նա նշեց, որ այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում։

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե «Նեմեսիսի» արձանը չհանվի՝ Թուրքիան պատասխան քայլեր կանի։

«Բնականաբար դա Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերին խառնվելու»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել