ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 8-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն վարչական դատարանի դատավորներ են նշանակվել։ Հրամանագրերում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հերմինե Մուրադյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-154 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տիգրան Սանթրոսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-152 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լուսինե Բոյաջյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»։