Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հողերի վերահսկողության նպատակով պարբերաբար իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։
Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել է հողի բերրի շերտի ապօրինի հանման և տեղափոխման 4 դեպք։
Ապօրինի հանված և տեղափոխվող 29խմ ծավալով սևահողն առգրավվել և հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։
Իրավախախտների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։