«ՀայՓոստի» անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում

«ՀայՓոստից» հայտնում են, որ կրկին ահազանգեր են ստացվում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

«Այս անգամ խարդախներն այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի: Հղմամբ անցնելով՝ բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։

ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»,-նշվում է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել