ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության, Կենտրոնական բաժնի և ՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով մայիսի 6-ի ժամը 02.25-ին Չարենցի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով երկու հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Նա ձերբակալման ժամանակ փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին և ստացել վնասվածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: