Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար նախագահին է առաջարկվել Աննա Շիլաջյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 2-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Աննա Սամվելի Շիլաջյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Աննա Սամվելի Շիլաջյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել