Մայիսի 5-ին, ժամը 11։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։
Փրկարարները տուժածին մոտ 150 մ պատգարակել են դեպի ձորում գտնվող օժանդակ տրանսպորտային միջոց, որով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։