Վահան Քերոբյանը կմեկնի Աբու Դաբի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի մայիսի 7-10-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու
նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել