Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`
Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին
Մխիթարյան միաբանության միաբան
Արա Ջորջ Քեթիբյանին սփյուռքահայ մտավորական»: