Ինչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի հետ բանակցող խմբին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններին։

«Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ նորություն չեք գտնի, որովհետև այդ փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, դետալների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր արձագանքին ծանոթանալ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ցանկանում է ասել, թե ինչ հանձնարարականներ է տվել բանակցող թիմին։

«Հաշվի առնելով, թե ինչքան մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ՝ հիշեք, որ այդ թուղթը, որի շուրջ դուք բանակցում եք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ և բանակցեք մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արած կարծիքների շրջանակներում։ Իհարկե այստեղ էլ թակարդ կա, որովհետև բանակցություններում միշտ էլ կարող է նոր կոմպոնենտ ի հայտ գալ, նոր առաջարկ ի հայտ գալ։ Ես չեմ էլ ուզում, որ այնպես ստացվի, որ այ մենք ինչ հրապարակային հայտարարել ենք դրանից ոչ մի միլիմետր այսկողմ-այնկողմ չի լինելու, որովհետև դա կենդանի պրոցես է, որտեղ կարող են նոր գաղափարներ ծնվել, որը նախկինում մեր մտքով չէր անցել»,-ասաց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել