Հակակոռուպցիոն դատարանի մուտքի մոտ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը, Ռուզաննա Ադանալյանն ու հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակ իր որդուն ոստիկաններ են սպանել։
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում․ «Մուշի բաժնի պետը, Հրաչյա Սահակյանը, նրա օպերատիվ գծով տեղակալ Արա Ազնավուրյանն ընդունել են սպանության պատվերն ու թաղի թմրամոլների միջոցով իրականացրել են որդուս սպանությունը»։
Քաղաքացին նշում է, որ ենթադրյալ պատվերը Լուսինե Գինոսյանն է տվել, ում հետ վերջինս անձնական թշնամանք է ունեցել։ Վերջինս Շիրակի մարզպետարանում պաշտոն է զբաղեցրել։
Մանրամասները՝ տեսանյութում։