Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվեց ապրիլի 30-ի ժամը 20.49-ին։ «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հիվանդանոց ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խմբին մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Սակայն իրավապահները քիչ անց պարզեցին եղելությունը։ Դեպքը տեղի էր ունեցել էր տանը, բայց` ոչ ընկնելու հետևանքով։ Տղայի ավագ եղբայրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել էր 15-ամյա եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դանակահարող եղբայրն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: