24-ամյա երիտասարդը տեսանյութերը առաջարկել էր դիտել 16 տարին չլրացած անձանց

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է քննվել  Հակոբ Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինիս նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն՝ 2012 թվականի հոկտեմբեր ամսից պարբերաբար ներբեռնել և իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է 255 մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութեր և հաղորդագրությունների միջոցով 16 տարին չլրացած անձանց առաջարկել է դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատապարտված  24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչ այս պահը  այս գործով նշանակվել երկու դատական նիստ, որոնք չեն կայացել պաշտպանի դատարան չներկայանալու պատճառով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել