Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի զբոսայգում Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից տնկված եղևնին։
Այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:


