Երևանի քաղաքապետը, օրենքով սահմանված պարտադիր և պատվիրակված լիազորություններից բացի, օժտված է նաև տեղական բարօրության ապահովմանն ուղղված կամավոր լիազորություններով:
Քաղաքապետի կամավոր լիազորություններից են մասնավորապես`
1) համագործակցությունը բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ.
2) աջակցությունը Երևանի տարածքում գործող մշակութային կազմակերպություններին.
3) համագործակցությունը Երևանի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.
4) տոների և հիշատակի օրերի հետ կապված` հանրային միջոցառումների կազմակերպումը, ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը նպաստելը.
5) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով` քաղաքային առողջապահական ծրագրերի իրականացումը.
6) աջակցությունը Երևանում գործող առողջապահական, ֆիզիկական կուլտուրայի, մարզական կազմակերպություններին.
7) բնակչության սանիտարահիգիենիկ կրթության, առողջ ապրելակերպի քարոզչությունը.
8) սոցիալական ծրագրերի իրականացումը, աջակցությունը սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը: