Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել`
1) արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
2) արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
3) արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ):
Օրենքով կարող է բացառվել որոշակի տեսակի (ըստ ներկայացնողի, անվանական կամ օրդերային) արժեթղթերի թողարկման հնարավորությունը: