Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։
Որպես տույժ` պատժախուց տեղափոխված դատապարտյալն իրավունք ունի՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշվից ամսական ծախսելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով գումար.
2) օգտվելու մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից։
Պատժախցում պահվող դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
Պատժախցում պահվող դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո:
Պատժախցում պահվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա: