Պատասխանատվությունը ԱՊՊԱ պայմանագիր չունենալու և առանց դրա ավտոմեքենա վարելու համար

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր) չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ կտրոնի ներկայացումը (ԱՊՊԱ կտրոն ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` 500 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել