Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված անտոմս երթևեկելու համար

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Անտոմս ուղևորների թռիչքը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Նշենք, որ տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել