Անգիտակից վիճակում գտնվող քաղաքացուն օգնության են հասել փրկարարները․ ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 23-ին, ժամը 16:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղի «Եղևնիներ» կոչվող հատվածին հարակից ձորում քաղաքացին վնասել է ձեռքերը և գտնվում է անգիտակից վիճակում. հայտնաբերելու և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ձորակում անգիտակից վիճակում հայտնաբերել են Զ․ Գ․-ին (ծնված 1987 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել