Դատական քննության ո՞ր պահին է ամբաստանյալը ցուցմունք տալիս

Ամբաստանյալի դիրքորոշման ճշտումից հետո, լսելով կողմերի կարծիքը, դատարանը որոշում է, թե ի՞նչ կարգով պետք է հետազոտվեն ապացույցները, և ե՞րբ է հարցաքննվում ամբաստանյալը:

Նախագահողի թույլտվությամբ ամբաստանյալն իրավունք ունի ապացույցները հետազոտելիս ցանկացած պահի տալ ցուցմունքներ:

Նա կարող է նաև այլ անձանց հարցաքննության ընթացքում հարցեր տալ:

Նախագահողն ամբաստանյալին առաջարկում է ցուցմունք տալ նրան առաջադրված մեղադրանքի և գործի այլ հանգամանքների մասին:

Այնուհետև նրան կարող են հարցաքննել սկզբից իր պաշպանը, ապա դատավարության մյուս մասնակիցները ըստ սահմանված հերթականության:

Նշենք, որ ամբաստանյալին վերջում հարցեր տալու իրավունքը ևս վերապահված է իր պաշտպանին:

Հարցաքննելիս ամբաստանյալն իրավունք ունի օգտվել նշաններից և փաստաթղթերից :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել