Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հատուկ պարգևատրության է արժանացրել Հայաստանին` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գերծանր քաշային կարգի մրցաշարի ավարտից հետո Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ՀՀ վարչախետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարաի տեղակալ Կարեն Գիլոյանին պարգևատրեց հատուկ հուշանվերներով` ի նշան անթերի կազմակեևպված առաջնության: