Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն, այդ թվում նաև ամբաստանյալի հարուցված յուրաքանչյուր միջնորդություն, դատարանը պետք է քննարկի և այդ առիթով լսի կողմերի կարծիքը:
Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցել է միջնորդություն, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, ապա դատարանը բավարարում է այդպիսի միջնորդությունը:
Միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որը չի սահմանափակվում դատարանում նույն միջնորդությունը հետագայում հարուցելու ամբաստանյալի իրավունք: